Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված սոցիալական ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնություններին

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Հստակեցումներ ենք իրականացնում այն հոդվածներում, որոնք իրավակիրառ պրակտիկայում որոշակի տարընկալումների տեղիք էին տալիս. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստի ժամանակ: ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

Նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի եւ հրատապ օգնության վճարման հարաբերություններին առնչվող կարգավորումներն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ օրենքում առաջարկվող փոփոխություններով ընտանեկան եւ սոցիալական նպաստը, ինչպես նաեւ հրատապ օգնությունը դիմումի հիման վրա կվճարվեն կանխիկ կամ անկանխիկ եղանակով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակմամբ կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց, կհստակեցվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն օտարերկրյա քաղաքացի ծնողի համար եւ այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, նպաստի նշանակման ժամկետները կփոխկապակցվեն միայն երեխայի 70 օրականը լրանալու ամսվա հետ, իսկ ծնողի կարգավիճակը (խնամքի արձակուրդում գտնվող, խնամքի արձակուրդում չգտնվող, խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ) հաշվի կառնվի նպաստը վճարելիս. վճարման ամսվա նպաստի չափը որոշել այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողի ունեցած կարգավիճակով:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներն ընդունվել են, արդյունքում նախագիծը լրամշակվել է:

Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Եղիազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակցությունը եւ փաստել, որ նախագծի վերաբերյալ առարկություններ չկան:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է սահմանել հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ եւ ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները եւ աշխատողները կունենան ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ (պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները), քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է:

Սահմանվում են «հեռավար աշխատանք» եզրույթը, ինչպես նաեւ հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի` առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է բովանդակային, խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են: Ներկայացվել է օրինագծի լրամշակված տարբերակը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ մի շարք առաջարկներ ստացվել են հանրային քննարկումների ժամանակ եւ դրանք նույնպես ընդունվել են:

Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել օրենքների նախագծերին եւ տվել դրական եզրակացություն: