«Եթե Նիկոլ Փաշինյանը, որոշի կրակ բացել հայրենասերների վրա, ինչում կարծում եմ ոչ մեկը չի կասկածում, ապա հայրենասերների մեջ նրանցից վախեցող չկա»,- ԱԺ հայտարարությունների ժամանակ ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Առհասարակ եթե մի քիչ պատկերացնեք քաղաքական գործընթացները, կիմանաք, որ ցանկացած, մասնավորապես 2018 թվականին ընթացող իրադարձությունների անարյունության պատասխանատուն իշխանությունն է: Իշխանության խոհեմության արդյունքում է, որ …

