Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, թմրամիջոցի հայտնաբերման` 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 6, խարդախության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5-ական, համակարգչային հափշտակության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, հոգեկան ներգործության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, …