Բերդյանսկում սպասում են հունիսի 24-ին չպարզված հանգամանքներում մահացած 16-ամյա երկու տղաների՝ Տիգրան Հովհաննիսյանի և Նիկիտա Խանգանովի հուղարկավորությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ուկրաինայում Տիգրանն ու Նիկիտան նահատակ հերոսների համբավ ձեռք բերեցին. մահից առաջ նրանցից մեկը կարճ տեսանյութ էր ձայնագրել, որն ավարտվում էր «Փառք Ուկրաինային» բառերով։ Զապորոժիեի շրջանի օկուպացիոն իշխանությունները երիտասարդներին անվանել են «ահաբեկիչներ» և «զինյալներ», …

