Մերձավոր Արևելքում սրումը չի ազդի Կիևին տրամադրվող օգնության վրա.ԵՄ

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը փորձում է օգուտ քաղել ցանկացած միջազգային զարգացումներից, սակայն ոչինչ չի ազդի Ուկրաինային Եվրամիության աջակցության վրա, հայտարարել են Եվրահանձնաժողովում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եվ այս հարցում չի կարող նվազագույն կասկած լինել»,- այս մասին ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը՝ պատասխանելով DW-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք հիմքեր կան ենթադրելու, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կազդի Ուկրաինային օգնություն ցուցաբերելու վրա։

Նա անդրադարձել է հոկտեմբերի 7-ին Բորդոյում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ելույթին։

«Մենք կաջակցենք ուկրաինացի ժողովրդին Ռուսաստանի հետ հակամարտությունում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ֆոն դեր Լեյենի խոսքերն է մեջբերել Մամերը:

Նա կարծում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև սրվող հակամարտությունը ոչ մի կապ չունի Ուկրաինային ԵՄ-ի օգնության հետ։

Ինչ վերաբերում է ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ ոչ պաշտոնական հանդիպմանը, որը հրավիրել է բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը հոկտեմբերի 10-ին, այն դեռևս օրակարգ չունի։ Հանդիպման նպատակն է քննարկել, թե ինչ է տեղի ունեցել (Իսրայելում և Պաղեստինի Ինքնավարությունում) և ինչպիսին պետք է լինի ԵՄ-ի արձագանքը, իր հերթին ասել է Փիթեր Ստանոն։

«Ես ակնկալում եմ, որ նախարարները կքննարկեն բոլոր ասպեկտները և ամբողջական ենթատեքստը, ինչ մենք տեսնում ենք Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առկա առճակատման լույսի ներքո»,- հավելել է նա: