Ուր են հոսում փողերը. Հայաստանից արտերկիր ֆինանսական փոխանցումներն ավելացել են 4․5 անգամ

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Հայաստան մասնավոր տրանսֆերտների հոսքը վերջին 10 տարում ավելացել է 2․7 անգամ, սակայն ավելի շատ աճել է Հայաստանից փողերի արտահոսքը՝ 4․5 անգամ։

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թ-ի հունվար-օգոստոսին բանկային համակարգի միջոցով մեր երկիր է փոխանցվել 3․8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից արտերկիր՝ գրեթե 2․6 մլրդ դոլար։ 10 տարի առաջ՝ 2014 թ-ին, մեր երկիր փողերի ներհոսքը կազմել է 1․4 մլրդ դոլար, արտահոսքը՝ 577․9 մլն դոլար։

Ինչպես երևում է գրաֆիկից, թե՛ ներհոսքը, թե՛ արտահոսքը կտրուկ ավելացել են հատկապես վերջին 2 տարում՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած։ Կարելի է ենթադրել, որ սա որոշ չափով պայմանավորված է Հայաստան ռուս միգրանտների ներհոսքով, սակայն հարկ է ընդգծել, որ 2022 թ-ին նրանց մեծ մասը հեռացել է այստեղից։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարի Հայաստան է եկել 776,929 ՌԴ քաղաքացի, մեկնել է 739,134 ՌԴ քաղաքացի, 2023 թ-ի հունվար-օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 1,172,381 մարդ և 1,164,135 ՌԴ քաղաքացի։ Այսինքն՝ 2022 և 2023 թվականների արդյունքներով մեր երկրում օգոստոսի դրությամբ կա 46,041 ռուս միգրանտ։ Այլ գործոններ ևս ազդել են ֆինանսական փոխանցումների հետ կապված իրավիճակի վրա, քանի որ 2022-ի մարտից մինչ 2023-ի օգոստոս Հայաստանից Ռուսաստան արտահոսած գումարն ընդհանուր արտահոսքի միայն մոտ 17․1%-ն է կազմում։

Ուր են հոսել փողերը Հայաստանից

2022 և 2023 թվականներին (ներառյալ օգոստոսը) Հայաստանից այլ երկրներ փոխանցվել է 5․2 մլրդ դոլար։ Մենք առանձնացրել ենք այդ երկրների տասնյակը։ Ըստ այդմ՝ տասնյակը գլխավորում է Ռուսաստանը՝ 913․2 մլն դոլար կամ ընդհանուր արտերկիր փոխանցումների մոտ 17․6 %, ապա ԱՄՆ՝ 615․8 մլն կամ 11․8 %, ԱՄԷ՝ 595․5 մլն կամ 11․5 %, Մոնակո՝ 249․7 մլն կամ 4․8 %, Վրաստան՝ 233․7 մլն կամ 4․5 %, Իսպանիա՝ 152․2 մլն կամ 2․9 %, Չինաստան՝ 147․3 մլն կամ 2․8 %, Ֆրանսիա՝ 106․1 մլն կամ 2․0 %, Իտալիա՝ 90․9 մլն կամ 1․7 %, և Թուրքիա՝ 22․9 մլն դոլար կամ 0․4 %։

Step by Step Process Chart Visual Charts Presentation in Blue White Teal Simple Style by Factor tv

Ուշագրավ է, որ այս տարվա օգոստոսին Լեհաստան է փոխանցվել 10 մլն 955 հազար դոլար, մինչդեռ նախկինում այդ երկիր ֆինանսական փոխանցումները ոչ էական են եղել։

Առանձնանում է նաև Մոնակոն, որտեղից դեպի Հայաստան դրամական փոխանցումները սովորաբար փոքր թվեր են կազմում՝ 100-300 հազար դոլարի սահմաններում (հազվադեպ, օրինակ 2022-ի մայիսին՝ 5 մլն դոլար), իսկ արտահոսքը Մոնակո 2022 հունիս-հուլիսից շեշտակի աճել է՝ հասնելով շուրջ 47 մլն դոլարի։

Գայանե Խաչատրյան