Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Փարաքար համայնքի նախկին ղեկավար Ս.Վ.-ի նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ս.Վ.-ն, 2001-2019 թվականներին զբաղեցնելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կազմել և կատարման է հանձնել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-2018 թվականների ընթացքում վատնել է համայնքին պատկանող 10 մլն 246 հազար 590 դրամը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Մասնավորապես՝ Ս.Վ.-ն 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ աշխատանքի է ընդունել իր եղբոր աղջկա ամուսնուն՝ Գ.Հ.-ին՝ որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի վարորդ: Գ.Հ.-ն աշխատանքի չի հաճախել, սակայն Ս.Վ.-ն, Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներառել է կեղծ տեղեկություններ, որի արդյունքում՝  համայնքի բյուջեից Գ.Հ.-ին վճարվել է 5 մլն 105 հազար 664 դրամ աշխատավարձ:

Բացի այդ, Ս.Վ.-ն, տեղեկացված լինելով, որ իր ընկեր Ս.Ղ.-ն աշխատում է՝ որպես գազի բաշխման և իրացման բաժնի հսկիչ ու սպասարկում նաև Փարաքար համայնքը, 2014 թվականի ապրիլի 30-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ նրան աշխատանքի է ընդունել որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ: Ս.Ղ.-ն աշխատանքի չի հաճախել, համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, 2014 թվականի մայիսի 30-ից միչև 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներառել է կեղծ տեղեկություններ, որի արդյունքում՝ համայնքի բյուջեից Ս.Ղ.-ին վճարվել է 5 մլն 140 հազար 926 դրամ աշխատավարձ:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Վ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) (2 դրվագ):