Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվել է․ տեղեկացնում է ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքը։ Ըստ քվեարկության արդյունքների՝ բոլոր չորս թեկնածուներն էլ հաղթահարել են անցողիկ շեմը։ Նրանք են՝ 1․ Արտուշ Ավագյանը 2․ Դավիթ Սարգսյանը 3․ Անի Միքայելյանը 4․ Գուրգեն Մալխասյանը:

