Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ կառույցում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ռուսական կողմը հաստատում է իր մտադրությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և խաղաղության պայմանագրի համաձայնեցումը …

