Միրգ, բանջարեղեն, կաթնամթերք․ առաջին անհրաժեշտության մթերքներ Արցախում գտնելը գրեթե անհնար է դարձել։ Ստեփանակերտի բնակիչ Էլադա Ղահրամանյանը, որ երկու մանկահասակ երեխաների մայր է, նեղսրտած պատմում է՝ վերջին ամիսներին իր բալիկները թերսնման պատճառով քաշի էական նվազում ունեն։ Թերսնումը այսօր Արցախի բնակչության լրջագույն խնդիրներից մեկն է։ Էլադան հավելում է՝ շատ դեպքերում չեն կարողանում կատարել իրենց երեխաների պարզագույն ցանկությունները։ …

