Ֆրանսիական ՀՕՊ միջոցները կպաշտպանեն ՀՀ երկինքը. Պապիկյանի այցը Փարիզ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում է․ այցը մեկնարկել է երեկ՝ հոկտեմբերի 22-ին։ Սուրեն Պապիկյանը ֆրանսիացի գործընկերոջ՝ Սեբաստիան Լըկորնյուի հետ է հանդիպել՝ վավերացնելու սպառազինության ձեռքբերման պայմանագիրը։

Թե ինչ զինատեսակների և ինչ խմբաքանակի մասին է խոսքը, պաշտոնական Երևանն ու Փարիզը չեն բացահայտում։ Հայտնի է միայն, որ հարձակողական զինատեսակներ չեն տրամադրվելու։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ին տրամադրելու են այնպիսի զենքեր, որոնցով հնարավոր կլինի պաշտպանել խաղաղ բնակչությանը և ՀՀ սահմանները։ Լըկորնյուն երկու օր առաջ էլ հայտարարել էր՝ հայ-ֆրանսիական պայմանագրով նախատեսվում է ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության մատակարարում, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը։ Այս հայտարարությունից ենթադրելի է, որ գործարքը հակաօդային պաշտպանության մասին է։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ՀՀ-ի կողմից սպառազինության ձեռքբերումն առաջնահերթություն է համարում՝ մատնանշելով, թե անվտանգային ինչ սպառնալիքներ կան, սակայն, ըստ նրա, զգուշավորություն է պետք դրսևորել, որպեսզի Ադրբեջանը չխոչընդոտի։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը հայ-ֆրանսիական այս համագործակցությունը համարում է ՀՀ զինված ուժերի վերականգնմանն ուղղված հերթական միջոցառում։ Խուրշուդյանի խոսքով՝ զինատեսակները ցանկալի արդյունավետություն չեն ապահովի, եթե համագործակցությունն ավելի չխորացվի։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը սպառազինության ձեռքբերման ցանկացած գործարք նպաստավոր է համարում, բայց խնդիր է համարում ժամանակի սղությունը։

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆրանսիական կողմի այսօրինակ ակտիվությունը պայմանավորում է Ռուսաստան-Արևմուտք հակադրությամբ։

Փորձագետ Արմեն Պետրոսյանն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ֆրանսիայում իշխանության փոփոխության դեպքում, հնարավոր է, այս գործարքի պայմանները փոփոխության ենթարկվեն։

Մինչ 44-օրյա պատերազմը Հայաստանին սպառազինություն մատակարարող հիմնական պետությունը Ռուսաստանն էր։ 2022 թվականից սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին դեռևս չի մատակարարել 400 մլն դոլարի սպառազինությունը և չի վերադարձրել արդեն վճարված գումարը։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց ասել, թե այս մատակարարումներն ինչ փուլում են։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՌԴ-ի հետ սպառազինության ձեռքբերման տապալված գործարքի ֆոնին հիշեցնում է, որ պայմանագրում առկա են նաև պարտավորությունը չկատարող կողմին պատասխանատվության ենթարկելուն առնչվող կետեր՝ չմանրամասնելով՝ արդյո՞ք Երևանն իրավական գործընթաց կսկսի։ Փոխարենը հայտարարում է՝ ՀՀ-ն պետք է ընդլայնի բարեկամների թիվը։

Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր դարձել Հնդկաստանից սպառազինության ձեռքբերման գործարքի մասին, իսկ Ֆրանսիայի հետ համագործակցությունը, ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, ներառում է ոչ միայն պաշտպանական համակարգերի ձեռքբերումը, այլև ռազմական կրթությունը, վերապատրաստումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան