Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը և այն ներկայացրել խորհրդարան

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանին առաջարկել է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Էրդողանի աշխատակազմից։

«ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին Արձանագրությունը ստորագրվել է (Թուրքիայի) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 23-ին և ներկայացվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին»,- ասվում է հայտարարության մեջ։

Շվեդիան իր դիմումը ՆԱՏՕ-ին էր ներկայացրել անցյալ տարվա մայիսին՝ Ֆինլանդիայի հետ միասին։ Վերջինն ապրիլի 4-ին դարձավ դաշինքի 31-րդ անդամը։ Ստոկհոլմը դեռևս վերջնական հավանություն չի ստացել Բուդապեշտից և Անկարայից։

Այսպիսով, Թուրքիան հայտի վավերացումը կապում է ահաբեկչության դեմ պայքարի Շվեդիայի խոստումների կատարման հետ, այդ թվում՝ Ղուրանի այրման դադարեցման հետ։