«Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատերը 2017 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատեր Կ.Գ.-ն 2017 թվականին Պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման հանձնաժողովի նախագահ, N զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, Հանձնաժողովի անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ, Պաշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար 840 դրամ: Բացի այդ, Կ.Գ.-ն պատրաստել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, օժանդակել է Հանձնաժողովի անդամների և պահեստապետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ 2017 թվականի հուլիսի 4-ին «Մոսէսքո» ՍՊ ընկերության և Պաշտպանության նախարարության միջև կնքվել է 94 մլն 320 հազար դրամով 240 տոննա հակասառիչ նյութի մատակարարման պայմանագիր: Պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է սահմանված կարգով և ժամանակացույցով 80 հազար կիլոգրամը մատակարարել 2017 թվականի հուլիսին, իսկ 160 հազար կիլոգրամը՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակում:

Համաձայն «Մոսէսքո» ՍՊ ընկերության և Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմված փաստաթղթերի՝ վերոնշյալ պայմանագրի հիման վրա «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը 2017 թվականին իբր մատակարարել է 240 հազար կիլոգրամ հակասառիչ նյութ, մինչդեռ «Մոսէսքո» ընկերությունը 2017 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 116 հազար 900 կիլոգրամ հակասառիչ նյութ, որից Պաշտպանության նախարարությանը մատակարարվել է 105 հազար 810 կիլոգրամը (105 հազար 810 կիլոգրամից 20 հազար 790 կիլոգրամը հետ է վերադարձվել):

«Մոսէսքո» ՍՊ ընկերությունը 2017 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում մատակարարման ենթակա հակասառիչ նյութի ձեռքբերում չի ունեցել:
Չնայած այն հանգամանքին, որ Ընկերությունը Պաշտպանության նախարարությանն իրականում չի մատակարարել նախատեսված 240 հազար կիլոգրամից 154 հազար 980 կիլոգրամը՝ Հանձնաժողովի նախագահ՝ Զորամասի հրամանատար Ռ.Բ.-ն, Հանձնաժողովի անդամներ Ա.Պ.-ն, Ա.Ա.-ն և Ս.Կ.-ն, շահադիտական նպատակով, կազմել և ստորագրել են կեղծ փաստաթղթեր՝ Ընկերության կողմից զորամասին 154 հազար 980 կիլոգրամ հակասառիչ նյութ մատակարարված լինելու վերաբերյալ:
Արդյունքում՝ Կ.Գ.-ն, Հանձնաժողովի նախագահ, Զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ, Պաշտպանության նախարարությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 59 մլն 582 հազար 840 դրամ:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբեր 16-ին Կ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելն ու օգտագործելը), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը), Ռ.Բ.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Պ.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ս.Կ.-ի նկատմամբ՝ 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: