Պաշտոնեական կեղծիք և հափշտակություն՝ Տաշիրի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Ավարտվել է Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ փաստաթղթերի կեղծիք կատարելու, համայնքապե­տա­րանի քաղաքային տնտե­­սությունը սպասարկող հիմնարկում և «Տաշիրի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տարբեր հաստիքներում 2006-2017թթ. ընկած ժամա­նա­կահատվածում ձևա­կանորեն աշխատանքի ընդունված և աշխատանքի չհաճախած անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2005թ․ Տաշիրի համայնքապետարանի ֆինանսների բաժնի, իսկ 2007թ․ փետրվարից նույն համայնքապետարանի եկամուտների և ֆինանսների բաժնի պետի պաշտոնն զբաղեցնող անձը 2006թ. մայիսից մինչև 2018թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, մինչև 2012 թվականի նոյեմբերի 21-ը Տաշիր համայնքի նախկին ղեկավար, ներկայումս հանգուցյալ Ն.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իսկ այնուհետև՝ միանձնյա, Տաշիր համայնքի համայնքապետարանի մարզադպրոցի տնօրենի, «Քաղաքային տնտեսությունը սպասարկող» համայնքային հիմնարկի տնօրենների և մի շարք աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված, համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը, ինչպես նաև խմբի կազմում, շահադիտական դրդումներով, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես, բաժնի պետը, հաստատապես իմանալով համայնքապետարանի մարզադպրոցի թվով չորս աշխատակիցների՝ տարբեր ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու մասին, այդ հանգամանքները թաքցնելու շահադիտական դրդումներով, համաձայնության գալով մարզադպրոցի տնօրենի, համայնքապետարանի «Քաղաքային տնտեսությունը սպասարկող» հիմնարկի երկու տնօրենների, իր ենթակա հաշվապահի հետ, հաստատել են աշխատանքի հաճախելիության վերաբերյալ տեղեկագրեր, որոնցում ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նշված աշխատակիցների պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու ու հաստիքին համապատասխան աշխատավարձ ստանալու վերաբերյալ։ Այդ կերպ նրանք, խմբի կազմում, կատարել են պաշտոնեական կեղծիք:

Այնուհետև բաժնի պետը բովանդակությամբ այդ կեղծ պաշտոնեական փաստաթղթերը հանձնել է վճարման, որի արդյունքում նշված անձանց անվամբ, որպես աշխատավարձի գումար, դուրս է գրվել ընդհանուր 9 523 756 ՀՀ դրամ գումար։ Բաժնի պետն այդ անձանց փոխարեն առձեռն, ինչպես նաև բանկոմատից կանխիկացնելու միջոցով անձամբ ստացել և հափշտակել է այդ գումարները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տաշիրի համայնքապետա­րանի եկամուտների և ֆինանսների բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մարզադպրոցի տնօրենին՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1մլն. ՀՀ դրամ գումար:

Հանցագործությանն օժանդակած մյուս անձանց նկատմամբ, դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում չի հարուցվել՝ վաղեմության ժամկետն անցնելու, իսկ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ մահվան հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: