Սլովենիայի Բլեդ քաղաքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեայի) ԱԳ նախարար Փարկ Ջինի հետ։ Նախարարները նաև անդրադարձել են Արցախում Ադրբեջանի հարուցած հումանիտար ճգնաժամին։ Այս մասին Միրզոյանը հայտնում է X սոցիալական կայքում գրառմամբ։ «Բլեդում հանդիպում ունեցա ԱԳ նախարար Փարկ Ջինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները և քայլերը։ Ներկայացրել եմ …

