Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Զազա Չխաիձեի գլխավորած պատվիրակությանը։ «Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծվել է ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցության զարգացման կարևորությունը»,- նշվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել …

