ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից արձանագրվում են տարբեր խախտումներ։ Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները։ ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում և շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահմանմանն ու հասարակական անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցառումներ։ Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։ …

