Իսրայելը հայտարարել է Գազայում 320 թիրախի խոցման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Գազայի 320 «ահաբեկչական թիրախներին»՝ ներառյալ թունելները և «տասնյակ օպերատիվ հրամանատարական կենտրոններ», որոնք պատկանում են ՀԱՄԱՍ-ին և «Իսլամական ջիհադին»:

Պաշարված անկլավի ուժեղ ռմբակոծության հետևանքով նաև տասնյակ մարդիկ են զոհվել, CNN-ին հայտնել են պաղեստինցի բժիշկները և Գազայի Առողջապահության նախարարության պաշտոնյաները:

Իսրայելական կործանիչների տեսանյութերը, որոնք տարածվել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից, ցույց են տալիս հարվածներ Գազայի շենքերին, որոնք խոցել են «տասնյակ օպերատիվ հրամանատարական կենտրոններ, որոնցից մի քանիսը թաքցրել են ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ահաբեկիչներին, ռազմական համալիրներին և դիտակետերին»:

Ուժեղացված ավիահարվածները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատրաստվում է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի «հաջորդ փուլերին»:

Գազայի հյուսիսում առնվազն 26 մարդ է զոհվել փախստականների Ջաբալիա ճամբարին իսրայելական հարվածներից հետո։ Գազայի Ինդոնեզական հիվանդանոցի տնօրեն Աթեֆ ալ-Քալութը CNN-ին ասել է, որ Ջաբալիան Գազայի փախստականների ամենամեծ ճամբարներից է: Գազայի հարավում՝ Ռաֆահ քաղաքում էլ 29 մարդ է զոհվել։

Պաղեստինի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Ռաֆահում, Խան Յունիսում, Կենտրոնական Գազայում և Գազա քաղաքում գտնվող շենքերին, այդ թվում՝ մի քանի բնակելի տների: Ուժեղ հարվածներ են գրանցվել քաղաքի հիվանդանոցի մոտ։

Էմմա Չոբանյան