Մոսկվան Թուրքիայի հետ կապի մեջ է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով. ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
Բոլորը

Ռուսաստանն ու Թուրքիան դիվանագիտական ​​ուղիներով կապի մեջ են պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով ճգնաժամի կարգավորման համար երաշխավոր երկրների համակարգ ստեղծելու՝ Անկարայի նախաձեռնությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, այս իրավիճակում գործի են դրված դիվանագիտական ուղիները, մենք կապի մեջ ենք մեր գործընկերների, բոլոր դերակատարների հետ։ ՌԴ դիրքորոշումը քաջ հայտնի է, որն ասվել է նախագահի կողմից և ԱԳՆ հայտարարություններում։ Մենք ելնում ենք նրանից, որ ճգնաժամի հաղթահարումն անհնար է՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն երկու պետությունների ստեղծման վրա հիմնված խնդրի առանցքային լուծումից»,- ասել է Գրուշկոն։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան նախատեսում է առաջարկել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներին քննարկել Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորումը՝ կողմերից յուրաքանչյուրի համար երաշխավոր երկրի համակարգի հիման վրա, որը պետք է պատասխանատվություն ստանձնի կարգավորման պայմանների կատարման։

Էմմա Չոբանյան