ՌԴ-ում վեց ամսում ավելի շատ մարդ է դատապարտվել «բանակի մասին կեղծ լուրերի» գործով, քան նախորդ տարվա ընթացքում

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ռուսաստանում 2023 թվականի սկզբից 21 մարդ է դատապարտվել ռուսական բանակի մասին «կեղծ լուրերի» տարածման գործերով, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Գերագույն դատարանի դատական դեպարտամենտի տվյալներին։

Նրանցից 8-ը դատապարտվել է փաստացի ազատազրկման, 3-ը՝ պայմանական, ևս 10 անձ տուգանվել է։

Հրապարակման համաձայն՝ 2023 թվականի վերջին վեց ամիսների ընթացքում այս հոդվածով դատապարտվածների թիվն ավելի մեծ է, քան ամբողջ նախորդ տարվա ընթացքում. անց տարվա ընթացքում պատիժ է կայացվել 14 անձի նկատմամբ, երկուսը փաստացի պատիժ է ստացել։

Բանակը «վարկաբեկելու» համար այս տարի ազատազրկման է դատապարտվել ևս երկու անձ։ Անցյալ տարի, ըստ «Կոմերսանտի», այս հոդվածով ոչ մի անձ իրական պատժի չի ենթարկվել, դատարանները միայն տուգանքներ են նշանակել։