Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ «Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։ Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ։ Ռազմական գործողությունների …

