Շոյգուն նախազգուշացրել է Չինաստանին միջուկային տերությունների միջև բախման սպառնալիքի մասին՝ «Ուկրաինային Արևմուտքի աջակցության պատճառով»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Արևմուտքը կարող է ուղղակի ռազմական բախում հրահրել միջուկային տերությունների միջև՝ աջակցելով Ուկրաինային Ռուսաստանի հետ առճակատման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանի հետ հակամարտության կայուն սրման արևմտյան գիծը կրում է միջուկային տերությունների միջև ուղղակի ռազմական բախման սպառնալիք, որը հղի է աղետալի հետևանքներով»,- ասել է Շոյգուն Պեկինում անցկացվող Սյանշանի անվտանգության 10-րդ ֆորումում, փոխանցում է The Moscow Times-ը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն «լրջորեն հույս ունեն, որ կկարողանան խաթարել Ռուսաստանի անվտանգությունը և նրան զրկել դիմադրելու կամքից»։

Չնայած դրան՝ Ռուսաստանը պատրաստ է քաղաքական քննարկումների «ուկրաինական ճգնաժամի հետկոնֆլիկտային հանգուցալուծման» և «առհասարակ Արևմուտքի հետ հետագա համակեցության պարամետրերի» շուրջ», նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Սակայն այս կարգավորման ընթացքում, նրա խոսքով, անհրաժեշտ է ապահովել հավասար հարաբերություններ միջուկային բոլոր տերությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների միջև, «որոնք հատուկ պատասխանատվություն են կրում խաղաղության և գլոբալ կայունության պահպանման համար»: