Իսրայելը պահանջում է տարհանել Գազայի հատվածի հիվանդանոցները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելական բանակը կարծում է, որ Գազայի հիվանդանոցները ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետերն են, և պահանջում է, որ դրանց անձնակազմն ու հիվանդները տարհանվեն։ Պաղեստինցի բժիշկները պատասխանում են, որ հիվանդներին տարհանելը կնշանակի սպանել նրանց, փոխանցում է Euronews-ը:

Խուճապ, փոշի և կոտրված ապակիներ. Կարմիր մահիկը հրապարակել է մի տեսանյութ, որն արվել է Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցում Իսրայելի բանակի հերթական ռմբակոծության ժամանակ:

Թել Ավիվը պնդում է, որ հիվանդանոցում է գտնվում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետերից մեկը և կոչ է անում անձնակազմին ու հիվանդներին տարհանել։ Գրոհայինները հերքում են դա, իսկ իրավապաշտպաններն ու կամավորներն ասում են, որ տարհանումն անհնար է:

«Մենք հնարավորություն չունենք տարհանել Ալ-Քուդսի հիվանդանոցը: Հիվանդանոցում ավելի քան 400 հիվանդ կա: Նրանցից շատերը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց տարհանելը կնշանակի սպանել նրանց: Մեր հիվանդանոցում կա ավելի քան 14000 խաղաղ մարդ, ովքեր ներքին տեղահանվածներ են մշտական ռմբակոծության պատճառով»,- ասել է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության խոսնակ Նեբալ Ֆարսահը։

Նմանատիպ իրավիճակ է նաև Գազայի մեկ այլ հիվանդանոցում՝ Ալ-Շիֆայում: Իսրայելական բանակը պնդում է, որ դրա շենքի տակ ՀԱՄԱՍ-ի բազա կա և պահանջում է տարհանել հաստատությունը: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարվան Աբուսադան իրավիճակն անվանել է «աղետալի», իսկ տարհանումը՝ անհնար։ Նրա խոսքով՝ ներսում 55 հազար ներքին տեղահանվածներ կան, հիվանդները պառկած են միջանցքներում և զբաղեցնում են հիվանդանոցի «ամեն քառակուսի մետրը»։

Չկան բավարար հակաբիոտիկներ և ցավազրկողներ, իսկ որոշ վիրահատություններ կատարվում են առանց անզգայացման։
ԱՀԿ-ն ևս հայտարարել է հիվանդներին տարհանելու անհնարինության մասին։ Կազմակերպությունը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և Իսրայելից պահանջել է թույլատրել մարդասիրական մատակարարումները Գազա։