Եվրոպայի խորհուրդը միջոցառումների փաթեթ է պատրաստում՝ ԼՂ-ից փախստականներին ընդունած ՀՀ-ին աջակցելու նպատակով

Լուրեր

15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
Բոլորը

Եվրոպայի խորհուրդը պատրաստում է համապարփակ պատասխան փաթեթ Հայաստան փախստականների հոսքին՝ միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի այցից հետո, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը։

Նշվում է, որ փաթեթի նպատակն է աջակցել Հայաստանին՝ վերջին շաբաթների ընթացքում ավելի քան 100,000 Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ մոտ 30,000 երեխաների հյուրընկալելու հետ կապված խնդիրների լուծման հարցում:

Քայաջիկը Հայաստան այցի ընթացքում համագործակցել է համապատասխան պետական մարմինների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Նա նաև այցելել է Արտաշատի քաղաքապետարանի տրամադրած երկու ապաստարաններ։ Պաշտոնյան մատնանշել է աջակցության կոնկրետ ոլորտներ, որոնք ներառված են Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրում (2023-2026) ու Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրում (2021-25)։

Այդ ամենը ներառում է խոցելի իրավիճակներում փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացում՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող անմիջական աջակցությամբ, մասնավորապես, խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ, առողջապահության և հոգեկան խնամքի, ներառյալ՝ հոգեբանական աջակցության հասանելիությունը հեշտացնելը, խոցելի մարդկանց հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացումը, կրթական ներառականությանն անդրադարձը և մասնագիտական ուսումնական ծրագրերի վերանայումը, երեխաների իրավունքների պաշտպանությունը, տեղական իշխանությունների ճկունության բարձրացումը։

«Այս թիրախավորված փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին և մարտահրավերներին»,- հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Էմմա Չոբանյան