Երբ Նիկոլ Փաշինյանը կա, լրագրողներին տեղ չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
Բոլորը

Մինչ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման համար նախատեսված սրահում լրագրողների բացակայությամբ խոսում էր ժողովրդավարությունից, լրագրողները նրան ստիպված էին լսել խորհրդարանի միջանցքներում՝ հեռախոսներով։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի բանավոր որոշումն է լրագրողներին ներս չթողնել, սրահը փոքր է, տեղերը՝ սահմանափակ, Factor.am-ին փոխանցեց ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը։

Մասնագիտությամբ լրագրող և մինչ 2018 թվականի իրադարձությունները տարբեր ԶԼՄ-ներում աշխատած, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, սակայն, լրագրողներին ներս չթողնելը ոչ թե խնդիր է համարում, այլ նրանց աշխատանքի կանոնակարգում։

Մինչդեռ տարիներ շարունակ ոչ թե ուղիղ հեռարձակմամբ, այլ հենց սրահում լրագրողներն առանց սահմանափակումների հետևել են բյուջեի քննարկումներին՝ անկախ նրանից՝ գործադիրի ղեկավարը ներկա՞ է եղել նիստին, թե՞ ոչ, կամ ներսում ազատ աթոռներ եղե՞լ են, թե՝ ոչ։ Արթուր Հովհաննիսյանը միայն տեսանկարահանման օպերատորների ներկայությունը նիստին բավարար է համարում։

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Սիսակ Գաբրելյանը, որը ևս մինչ հեղափոխությունն աշխատում էր որպես լրագրող, ի տարբերություն իր թիմակցի՝ ոչ միայն ընդունում է, որ լրագրողի և օպերատորի համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ է, այլև զարմանում՝ ինչպե՞ս կարող է նման հարց առաջանալ։

Դեռևս անցած տարի բյուջետային քննարկումների ժամանակ լրագրողներին փորձեցին արգելել մասնակցել նիստի այն հատվածին, որին ներկա էր վարչապետը։ Այս դեպքում լրագրողների դժգոհությունն արդյունք տվեց։ Նրանք, սակայն, ներս մտան միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգեցին բոլորի պայուսակները՝ մի բան, որ նախկինում երբևէ չէր արվել։

Խորհրդարանի աշխատանքները լուսաբանած լրագրողները փաստում են՝ բյուջեի քննարկումները մշտապես տեղի են ունեցել հենց այս սրահում, և ինչքան էլ այն բազմամարդ լիներ, միևնույն է, նրանց չէր արգելվում ներս մտնել։

Ինչպես ստացվեց, որ նախկինում նույն այս սրահում տեղերը սահմանափակ չէին, այժմ դարձան սահմանափակ։ Ներկայացված հիմնավորումն արհեստական է, իսկ իրական պատճառը նիստին Փաշինյանի մասնակցությունն է՝ ասում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։ Ըստ նրա՝ եթե վարչապետը հակված չէ տեսնել լրագրողներին կամ շփվել նրանց հետ, ապահովվում է այդպիսի միջավայր։

Սրահում տեղերի սահմանափակ լինելու պատճառաբանությամբ լրագրողներին վերջերս չթույլատրվեց մասնակցել նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը։ ԶԼՄ ներկայացուցիչներին ներս մտնելու հնարավորություն տրվեց կրկին այն բանից հետո, երբ տարածքից հեռացան կառավարական կաբինետի առանցքային պաշտոնյաները։ Այդ օրը ևս իշխանության տարբեր ներակացուցիչներ  լրագրողներին առաջարկում էին ուղիղ եթերով հետևել միջոցառմանը։

Եվ չնայած իշխանություն ստանձնելուց հետո տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի ղեկավարը պարբերաբար հիշեցնում են մամուլի ազատության, հանդուրժողականության և ժողովրդավարության կարևորության մասին, այդուհանդերձ, լրագրողների և նրանց աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը այլ բան է վկայում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ այլ պաշտոնյաներ հաճախ են տարբեր առիթներով թիրախավորում լրատվամիջոցներին իրենց գործունեությունը քննադատող հրապարակումների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան