Արցախցիների բռնի տեղահանումը շարունակվում է։ Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68 386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Կոռնիձորի հումանիտար կայանում Factor TV-ին զրուցել է տեղահանված քաղաքացիների հետ։ «Հարազատներիս շիրիմները թողել եմ Արցախում, եկել, չեմ կարողանում ասել»,-ընդգծեց արցախցի կինը։ Նա իր ապագան տեսնում է միայն Արցախում, բայց նշում է, որ կվերադառնա այն դեպքում, երբ այնտեղ …

