Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը վարժանքներ են սկսել Պարսից ծոցում գտնվող իրանական Աբու Մուսա կղզու տարածքում, որի տարածքային պատկանելությունը վիճարկում է ԱՄԷ-ն, հայտնում է Tasnim-ը։ «Այսօր առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը սկսել են Պարսից ծոցում իրանական կղզիների պաշտպանությունն ուժեղացնելու զորավարժությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Աբու Մուսա կղզուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալության …

