Վրաստանում ադրբեջանցիները հակաիսրայելական ցույց են անցկացրել` ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին «ահաբեկիչներ» անվանելով

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Վրաստանի Մառնեուլի քաղաքում ադրբեջանցիները նախօրեին ցույց են անցկացրել ի պաշտպանություն Պաղեստինի։ Գրուզիա օնլայնի հաղորդմամբ՝ ակցիան սկսվել է «Ադրբեջանական տան» մոտ գտնվող այգում, որտեղ Կարմիր մզկիթի ախունդի Հաջի Հաջիևը և Վրաստանում Կովկասի մահմեդականների գրասենյակի ներկայացուցիչ Ալի Ալիևը ելույթ են ունեցել  ի պաշտպանություն Պաղեստինի և հակաիսրայելական հայտարարություններ արել։

Հաջիևը խոսել է հանրահավաքի նպատակների մասին՝ ասելով, որ Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման առնչությամբ լռությունն Իսրայելին աջակցելու նշան է։ Նա նշել է, թե ժողովուրդը հավաքվել է՝ «ձայն բարձրացնելու սիոնիստական ​​Իսրայելի ռեժիմի» և «ճնշված պաղեստինցի բնակչության» խոշտանգումների դեմ։

«Այսօր մենք տեսնում ենք, որ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում, և նրանք շարունակում են հանցագործություններ կատարել։ Հուսով ենք, որ Աստված շուտով վերջ կտա այս դաժանությանը: Ճշմարտությունը կհաղթի Երկրի վրա»,- ասել է նա։

Վրաստանում Կովկասի մահմեդականների գրասենյակի ներկայացուցիչ Ալի Ալիևն էլ քննադատել և «ահաբեկիչ պետություններ» է անվանել Իսրայելին, ԱՄՆ-ին, Գերմանիային, Իտալիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և ԵՄ-ին։

«Իսրայելը մշտապես հանցավոր գործողություններ է կատարել Գազայի հատվածում, բայց այժմ նա միայնակ չէ։ Դրանում նրան ներում է աշխարհի թիվ 1 ահաբեկչական երկիրը՝ ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ն, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, նրանք այս հանցագործությունները միասին կատարել են ոչ միայն Պաղեստինում, Գազայում, այլև երկար տարիներ Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում։ Մենք՝ բոլոր մահմեդականներս պետք է իմանանք, թե ինչու են նրանք դա անում: Նրանք աշխարհի ամենահզոր ահաբեկիչներն են։ Եթե ​​այլ երկրներում ինչ-որ բան տեղի ունենա, նրանք անմիջապես հայտարարում են իրենց կարծիքը»,- ասել է Ալիևը։

Նշենք, որ Կովկասի մահմեդականների գրասենյակը գտնվում է Բաքվում, որը ղեկավարում է շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն։

Ի դեպ, պաշտոնական Թբիլիսին Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունում իր աջակցությունն է հայտնել Իսրայելին։

Էմմա Չոբանյան