Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել Տանզանիայի գաղութացման համար

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Տանզանիա կատարած այցի ժամանակ ներողություն է խնդրել գերմանական գաղութատիրության ընթացքում կատարված բռնությունների համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես խոնարհվում եմ գերմանական գաղութատիրության զոհերի առաջ: Որպես Գերմանիայի նախագահ՝ ես կցանկանայի ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ գերմանացիներն արել են ձեր նախնիների նկատմամբ»,- ասել է Շտայնմայերը նոյեմբերի 1-ին ելույթ ունենալով Սոնգեա քաղաքում:

Դաշնային նախագահի խոսքով՝ ինքն «ամաչում է» գաղութատիրական իշխանությունների գործողություններից, որոնք «դաժանությամբ կառավարում էին» այն ժամանակվա Գերմանիայի գաղութում՝ Արևելյան Աֆրիկայում։

Դիմելով գերմանական գաղութատիրության զոհ դարձած տանզանցիների ժառանգներին՝ Շտայնմայերը վստահեցրել է. «Մենք՝ գերմանացիներս, ձեզ հետ միասին կփնտրենք ձեզ հուզող հարցերի պատասխանները»։

Գերմանական գաղութատիրությունն Արևելյան Աֆրիկայում սկսվել է 1885 թվականին և շարունակվել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Սոնգեա քաղաքը գտնվում է մի շրջանում, որտեղ 1905-1907 թվականներին գերմանական գաղութային իշխանությունների դեմ ապստամբությունը ճնշվել է առանձնակի դաժանությամբ։ Պատմաբանների հաշվարկներով, այսպես կոչված, Մաջի-Մաջի ապստամբության ժամանակ սպանվել է մինչև 300 հազար մարդ։