Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ընդգծելով՝ Լաչինի …

