ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվել է Հայաստան Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրության ստորագրությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Մինչ այս մուտքի արտոնագրի ազատականացման ռեժիմը գործում էր միայն դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, իսկ նշյալ արձանագրությամբ ազատման պահանջը տարածվում է նաև սովորական անձնագիր …

