Իսրայելը հայտնել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ մերձամարտերի մասին

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազա քաղաքում մենամարտի մեջ են մտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների հետ: Այս մասին գրում է ամերիկյան The Hill-ը՝ վկայակոչելով հրեական պետության զինված ուժերի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Դանիել Հագարիին։

«Մեր ուժերը մերձամարտերում սպանում են ահաբեկիչներին ցանկացած վայրում, որտեղ կռիվ է պահանջվում, նույնիսկ եթե դա դժվար է։ Իսրայելի պաշտպանության բանակը և նրա զինվորներն ունեն առավելություն»,- ասել է նա:

Հագարին նշել է, որ զորքերը շարժվում են քաղաքով՝ սակրավորների ուղեկցությամբ, որոնք «չեզոքացնում են պայթուցիկները և այլ վտանգավոր իրեր»։

Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ ցամաքային գործողությունն անկլավում ընդլայնվում է՝ ներառելով լրացուցիչ մարտական ստորաբաժանումներ: Նույն օրը տանկեր են հայտնվել Գազայի մատույցներում, քաղաքը շրջապատվել է։