Արցախի պաշտոնաթող նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին՝ իր անվերապահ սատարումը հայնելով վերջինիս: Հարությունյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան էջում: «Հարգարժա՛ն պարոն Շահրամանյան, Ուրախ եմ, որ երեկ, ԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ այսօր՝ երդմնակալությամբ ստանձնել լիազորությունները: Հաջողություն եմ …

