«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն անդրադարձել է Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի որոշմանը։ Ղուկասյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ընտրությունների երկրորդ փուլի գնալն անթույլատրելի է։ «Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ 100 հազարից ավելի փախստական եկել է Հայաստան, և …

