Ուկրաինային միջազգային աջակցությունը չի թուլանում․ Կուլեբա

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինան չի զգում միջազգային օգնության թուլացում ռուսական ագրեսիայի դեմ պայքարում, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Գերմանական ZDF-ի եթերում Մեյբրիտ Իլների հետ զրույցում նա ասել է, թե չի տեսնում, որ «գործընկերների աջակցությունը որևէ կերպ նվազում է»՝ չնայած Մերձավոր Արևելքում պատերազմին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հակառակը, Կիևը, ըստ Կուլեբայի, «բոլոր մակարդակներով երաշխիքներ է ստացել, որ Ուկրաինային աջակցությունը կշարունակվի»։ Դրա համար հնարավորություններ ունեն նաև գործընկերները, նշել է նա։

«Ուկրաինան հույս ունի, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում ավելի չի սրվի, թեև ընդունում է, որ հանգամանքները կարող են փոխվել։ Որքան երկար տևի այս պատերազմը, այնքան ավելի շատ ռեսուրսներ կպահանջվեն»,- ասել է Կուլեբան՝ խոսելով Մերձավոր Արևելքի մասին:

Սակայն, նրա կարծիքով, «հիմնական մայրաքաղաքներում շատ հստակ պատկերացում կա, թե ինչն է վտանգված՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Մերձավոր Արեւելքում»։ Խոսքը միայն աշխարհի այս տարածաշրջանների անվտանգության մասին չէ, ընդգծել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։