Գերմանիայի ԱԳ նախարարը տարածաշրջան այցից առաջ Հայաստանին և Ադրբեջանին հաշտության կոչ է արել

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Գերմանիան և Եվրոպան ցանկանում են «համատեղ աշխատել Հարավային Կովկասի երկրների հետ՝ ստեղծելու մի տարածաշրջան, որը կհաղթահարի անցյալի ստվերները և կձևավորի ապագայի ժողովրդի շահերը»: Այս մասին Հայաստան և Ադրբեջան երկօրյա այցի մեկնարկից առաջ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտությունը՝ Բերբոքը նշել է, որ այն հսկայական վերքեր է պատճառել երկու կողմերին, սակայն «երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են բուժվել»։

«Այժմ կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր կրում են խաղաղության բանալիները, հաղթահարեն իրենց և բռնեն փոխադարձ վստահության ճանապարհը»,- ասել է նա:

Բերբեքը նշել է, որ այս ճանապարհին Գերմանիան և ԵՄ-ն պատրաստ են կոնկրետ նախաձեռնություններով աջակցել Երևանին և Բաքվին։ Դրանցից մեկն էլ ԵՄ Global Gateway ծրագրի շրջանակում տվյալների փոխանցման համար Սև ծովի հատակով նախատեսված ստորջրյա մալուխի անցումն է։ Ըստ Բերբոքի՝ այս նախագծին մասնակցելը կարող է Հայաստանին և Ադրբեջանին ավելի մոտեցնել միմյանց, ինչպես նաև Եվրոպային։

Global Gateway նախաձեռնությունը նախատեսում է մինչև 300 միլիարդ եվրոյի ներդրումներ զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների ենթակառուցվածքներում։ Մալուխի անցկացման ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիարդ եվրո։ Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է իր վրա վերցնել այս գումարի գրեթե կեսը։

Հիշեցնենք, որ այսօր նախատեսվում է Գերմանիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան, վաղը նա կմեկնի Ադրբեջան։

Էմմա Չոբանյան