ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի, ԱՄԷ-ի ընկերությունների դեմ՝ ՌԴ-ի պատերազմին աջակցելու համար

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

ԱՄՆ-ը հայտարարել է ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցների սահմանման մասին, որոնց մեղադրում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու մեջ։ Պատժամիջոցների ցանկում Թուրքիայի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ընկերություններ են, գրում է AFP-ն։

ԱՄՆ Ֆինանսների դեպարտամենտն ասում է, որ Ռուսաստանն օֆշորային ճանապարհով դուրս է բերել տեխնոլոգիաների, սարքավորումների և այլ ապրանքների արտադրությունը, որոնք անհրաժեշտ են իր բանակի համար՝ այդ ապրանքները ձեռք բերելու համար հենվելով այլ երկրների մատակարարների վրա։

«Ռուսաստանը կախված է երրորդ երկրների պատրաստակամ անհատներից և կազմակերպություններից՝ իր զինուժը համալրելու և Ուկրաինայի դեմ նողկալի պատերազմը շարունակելու համար, և մենք չենք վարանի նրանց պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասվում է ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Չինաստանի, Թուրքիայի և ԱՄԷ-ի ընկերությունները Ռուսաստան են ուղարկում երկակի նշանակության ապրանքներ, ինչպիսիք են կարևոր բաղադրիչները, որոնց վրա Մոսկվան հենվում է իր զենքի համակարգերի համար:

Վերջին պատժամիջոցները ներառում են 130 նոր թիրախ։ Նրանց թվում են Թուրքիայի քաղաքացի Բերք Թյուրքենը՝ ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապեր ունեցող գնումների ցանցում իր դերի համար, ինչպես նաև ԱՄԷ-ում տեղակայված մի ցանց՝ ռուսական ապօրինի ֆինանսավորմանը ենթադրյալ ներգրավվածության համար։

Էմմա Չոբանյան