ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի և մի շարք աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով …

