Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի (Ռամշտեյնի ձևաչափ) 16-րդ հանդիպման սկզբում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները 200 միլիոն դոլար է հատկացնում Ուկրաինային պաշտպանական աջակցության վերջին փաթեթի համար», – ասել է …

