Իսրայելական զորքերը մոտեցել են Ալ-Շիֆայի հիվանդանոցին

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Իսրայելական զորքերը մոտեցել են Գազայի գլխավոր հիվանդանոցի դարպասներին, որտեղ, ըստ բժիշկների, հիվանդները, այդ թվում՝ նորածինները, մահանում են վառելիքի պակասի պատճառով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելի ցամաքային զորքերը հոկտեմբերի վերջին մտել են Գազա և արագորեն շրջապատել քաղաքը: Այդ ժամանակից ի վեր կռիվները կենտրոնացել են անկլավի ամենամեծ հիվանդանոցի՝ Ալ-Շիֆայի շուրջ, որտեղ հազարավոր խաղաղ բնակիչներ են ապաստանել:

Թել Ավիվը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ն ունի ստորգետնյա շտաբ թունելներում և ստորգետնյա բունկեր՝ հիվանդանոցի տակ, և զինյալները դիտավորյալ օգտագործում են հիվանդները որպես քող իրենց գործունեության համար: ՀԱՄԱՍ-ը հերքում է մեղադրանքները։

Գազայի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Ալ-Քիդրան, որը Ալ-Շիֆայի հիվանդանոցում էր, հայտնել է, որ այժմ հիվանդանոցի դարպասների մոտ տեղակայված է իսրայելական տանկ:

«Կլինիկայի դարպասի մոտ տանկ կա, ահա թե ինչպիսին է իրավիճակն այսօր»,- Reuters-ին հեռախոսով ասել է Ալ-Քիդրան:

Իսրայելը խաղաղ բնակիչներին հրամայել է լքել հիվանդանոցը, իսկ բժիշկներին հորդորել տարհանել հիվանդներին։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ պատրաստ է երեխաներին տարհանել նորածնային բաժանմունքից, իսկ զինվորականները հիվանդանոցի մուտքի մոտ թողել են 300 լիտր վառելիք՝ շտապ օգնության գեներատորները սնուցելու համար, սակայն ՀԱՄԱՍ-ը մերժել է առաջարկը։ Բացի այդ, ըստ իսրայելական բանակի, ՀԱՄԱՍ-ի զինյալները հիվանդանոցի աշխատակիցներին թույլ չեն տվել վերցնել վառելիքը:

Ալ-Քիդրան հերքել է, որ հիվանդանոցը հրաժարվել է վառելիքի մատակարարումից, սակայն պնդում է, որ 300 լիտրը բավական կլիներ կես ժամ աշխատելու համար։ Նրա խոսքով՝ Ալ-Շիֆայի համար օրական 8-10 հազար լիտր վառելիք է պահանջվում։

Իսրայելցի պաշտոնյան անանունության պայմանով հայտնել է, որ 300 լիտրը կարող էր մի քանի ժամվա համար բավականացնել, քանի որ հիվանդանոցում ներկայում գործում է միայն շտապ օգնության բաժանմունքը: