«Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները հոկտեմբերի 11-ին հանդիպում-քննարկում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ անձանց հետ, ովքեր ապաստանել են Գորիսի հյուրանոցներից մեկում։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են եվրոպական, ամերիկյան դիվանագիտական և ռազմական փորձագիտական շրջանակներից ներկայացուցիչներ։ Նրանք հարցուպատասխանի ձևաչափով ԼՂ-ից բռնի տեղահանված մի …

