Գազայում Իսրայելի պատերազմը հնարավորություն է բացում Թուրքիա-Իրան մերձեցման համար. Al Monitor-ի անդրադարձը

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Գազայում կրակի դադարեցման և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման ուղղությամբ Թուրքիայի ջանքերը շարունակվում են, թեև մինչ այժմ՝ անարդյունք: Գազայի հետ կապված թուրքական այս դիվանագիտությունն ակտիվացրել է Անկարայի կապերն Իրանի հետ։ Այս մասին ասվում է Al Monitor-ի հոդվածագիր Ֆեհիմ Թաշթեքինի անդրադարձում։

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհացրել է Թեհրանին՝ հրաժարվելով ՀԱՄԱՍ-ին անվանել «ահաբեկչական» կազմակերպություն՝ փոխարենը նրան անվանելով «մոջահեդների ազատագրական խմբավորում»։

Թուրքիան և Իրանը նաև պատրաստ են դիտարկելու՝ արդյո՞ք Գազայի հետ կապված իրենց մերձեցումը կարող է օգնել լուծելու երկկողմանի փշոտ հարցերը: Ակնկալվում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այս ամսվա վերջին կայցելի Թուրքիա՝ հետևելով արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, որը նոյեմբերի սկզբին մեկնել էր Անկարա բանակցությունների համար:

Նմանատիպ մերձեցումներ երկու երկրների միջև նախկինում տեղի են ունեցել 2009 թվականին Դավոսում Էրդողանի պոռթկումից հետո, ինչպես նաև թուրք-իսրայելական կապերի փլուզումից հետո Իսրայելի կողմից 2010 թվականին Գազայի հատված պաղեստինամետ ակտիվիստների տեղափոխող նավատորմի վրա մահացու հարձակումից հետո:

Ըստ հրապարակման՝ նման ժամանակավոր մերձեցումը հազիվ թե վերացնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Թուրքիայի և Իրանի քաղաքականության անհամատեղելիությունը կամ լուծի նրանց երկկողմ հարաբերություններում առկա հիմնարար տարաձայնությունները: Մինչ իրանական լրատվամիջոցները մեջբերում են Թուրքիայի դիրքորոշումը՝ պնդելով, որ Իրանը միայնակ չէ իր պաղեստինյան քաղաքականության մեջ, Էրդողանը թույլ չի տվել, որ իր զայրույթը պաղեստինյան հարցում հասնի Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խզելու աստիճանին:

Լրատվամիջոցը գրում է, որ Գազայի հարցով Թուրքիայի դիվանագիտությունը, չնայած տասնյակ շփումներին և այցելություններին, մինչ այժմ ոչ մի տեղ չի հասել: Էրդողանը չի կարողացել իր ցանկությամբ հռչակագիր ապահովել նույնիսկ Թյուրքական պետությունների կազմակերպության նոյեմբերի 3-ի գագաթնաժողովում, որը նա այդքան կարևորում էր։ Գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում նրա արած արտահայտությունները ցույց են տալիս, որ Անկարան որոշել է կենտրոնանալ երեք հիմնական նպատակների վրա։ Առաջինը Գազա մարդասիրական օգնության առաքումն է։ Օգնության տասը ինքնաթիռներ Թուրքիայից մեկնել են Եգիպտոս, սակայն մատակարարումները դեռ պետք է մտնեն Գազա։ Երկրորդ՝ Էրդողանը ճնշում է գործադրում կրակի անհապաղ դադարեցման հարցում։ Իհարկե,Վաշինգտոնն առաջին կողմն է, որին պետք է համոզել, որ ճնշում գործադրի կրակի դադարեցման համար: Թվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Անկարայում անցկացրած բանակցություններն այս առումով ոչ մի արդյունք չեն տվել։

Եվ երրորդ՝ Էրդողանը բազմիցս խոսել է պաղեստինցիների համար հետկոնֆլիկտային երաշխավոր լինելու՝ Թուրքիայի պատրաստակամության մասին: Իսրայելի և ԱՄՆ-ի միջև քննարկվող տարբերակները, սակայն, կապ չունեն այդ համակարգի հետ, որը ենթադրում է նաև երկու պետությունների լուծում։

Նշվում է, Գազայի ապագայի վերաբերյալ բանակցություններում Միացյալ Նահանգները և Իսրայելը քննարկում են միջազգային ուժի ստեղծումը, որը կանխելու է ՀԱՄԱՍ-ի վերադարձը նրա վերջնական հեռացումից հետո: Սա այն խաղաղապահ ուժը չէ, որը մտքում ունեն Իրանն ու Թուրքիան։

Ոմանք հարց են բարձրացնում՝ արդյո՞ք Թուրքիան կարող է հանդես գալ որպես խողովակ Վաշինգտոնի և Թեհրանի միջև: Թեև Անկարան ունի այս հնարավորությունը, իրանական երկու աղբյուրներ Al-Monitor-ին հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ հաղորդակցությունը մինչ այժմ իրականացվում է Կատարի և Իրաքի միջոցով: Անկարա մեկնելուց առաջ Բլինքենը բանակցություններ է վարել Բաղդադում, որից հետո Իրաքի վարչապետը շտապել է Թեհրան։

Հոդվածագիրը նշում է, որ Գազայի հարցով Թուրքիայի դիվանագիտության՝ մինչ այժմ ամենակարևոր արդյունքը թուրք-իրանական շփումների աշխուժացումն է։ Ոչ արաբական տարածաշրջանային երկու տերությունները ձգտում են միավորել իրենց ձայնը՝ ի պաշտպանություն պաղեստինցիների, սակայն նրանց տեսլականները զգալիորեն տարբերվում են: Թուրքիան աջակցում է 1967 թվականի սահմանների վրա հիմնված պաղեստինյան պետության ստեղծմանը, մինչդեռ Իրանը հրաժարվում է ճանաչել Իսրայելը և առաջարկում է համատեղ պետություն մուսուլմանների, հրեաների և քրիստոնյաների համար։ Էրդողանի աջակցությունը ՀԱՄԱՍ-ին նույնպես շատ է տարբերվում Իրանի աջակցությունից, որը զինել է պաղեստինյան խմբավորումներին: Անկարայի հարաբերությունները ՀԱՄԱՍ-ի հետ դժվար թե երբևէ զարգանան Թեհրանի մակարդակի պես։ Իրանի հաղթանակը կլիներ, եթե Թուրքիան խզեր հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն Էրդողանը, կարծես, նման մտադրություն չունի:

Ըստ լրատվամիջոցի իրանական աղբյուրների՝ Ռաիսիի այցի ընթացքում բանակցությունները կունենան լայն օրակարգ՝ ներառելով Սիրիան և Կովկասը, անդրսահմանային ջրերը և ահաբեկչության դեմ պայքարը։ Որպես Հայաստանի հետ տարածքային հակամարտությունում Ադրբեջանի հավատարիմ դաշնակից՝ Թուրքիան աջակցում է Բաքվի պահանջներին հայկական տարածքով միջանցք ստեղծելու հարցում։ Իրանը վախենում է, որ միջանցքը կարող է խզել իր ցամաքային կապը Հայաստանի հետ և ցանկանում է տեսնել, թե ինչպես կգործի Թուրքիայի առաջարկած տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակը, որը կներգրավի Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան:

Հոդվածագիրը եզրափակում է, որ Պաղեստինի հարցով երկկողմանի մերձեցումը կարող է շատ սահմանափակ ազդեցություն ունենալ բոլոր բարդ հարցերի վրա։

Էմմա Չոբանյան