Իսրայելը Գազայի հատվածի հարավում մարդասիրական դադար է հայտարարել

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը մարդասիրական նպատակներով չորս ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին, փոխանցում է Կոմերսանտը։

Մարտական գործողությունները դադարեցվել են տեղական ժամանակով 10:00-ից 14:00-ը: Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի խոսքով, Գազայի հատվածի հյուսիսային շրջանների բնակիչների տարհանման մարդասիրական միջանցքը կվերաբացվի տեղական ժամանակով 9:00-ից 16:00-ն:

Տարհանման երթուղին կանցնի Ալ-Շիֆա հիվանդանոցից Սալահ էդ-Դին ճանապարհով դեպի հարավ՝ դեպի Ռաֆահ անցակետ: Տեղական ժամանակով 10:00-ից 16:00-ը կթույլատրվի տարհանումը պաղեստինցի փախստականների Ալ-Շատի ճամբարից։

Նախօրեին Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Ջեբալիա փախստականների ճամբարի տարածքում հումանիտար դադար էր հայտարարվել չորս ժամով։ Բնակիչների տարհանումը սկսվել է Ալ-Շիֆայի հիվանդանոցից դեպի հարավ՝ «Ռաֆահ» անցակետ։ Նոյեմբերի 9-ին ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցություններից հետո Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում չորս ժամ դադարի: