Արմեն Ալավերդյանը ստիպված է ապրել գրասենյակում․ շենքի վերելակը 3 ամիս է՝ չի շահագործվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Հաշմանդամություն ունեցող Արմեն Ալավերդյանն արդեն երեք ամիս է՝ ապրում է աշխատավայրում՝ «Ունիսոն» ՀԿ-ի գրասենյակում։ Մինչ այդ էլ մեկ ամիս ստիպված էր տանից աշխատել։ Խնդիրն այն է, որ իրենց շենքի՝ Արգիշտի 11/3 հասցեի երկրորդ մուտքի վերելակներից մեկը չի աշխատում, կապարակնքված է, մյուսը թեև աշխատում է, բայց փոքր է և անվասայլակով հնարավոր չէ խցիկ մտնել։

Օգոստոսի 11-ին, ենթադրաբար, վերելակի անսարքության պատճառով այստեղ մահվան դեպք էր գրանցվել․ 82-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել էր վերելակի տանիքին, մեկ այլ կին էլ վերելակի խցիկում էր վնասվածքներ ստացել։ Վերելակը, ըստ շենքի բնակիչների, խափանումներով էր աշխատում, իսկ ներկայում գործող վերելակն այդ ժամանակ առհասարակ չէր շահագործվում։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ ՔԿ-ից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է, սակայն մահվան պատճառների ու վերելակի շահագործման փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը Factor TV-ին փոխանցեց, որ մահվան պատճառների փորձաքննության եզրակացությունները նախորդ շաբաթ «Հայփոստ»-ով ուղարկել են ՔԿ, գուցե, դեռ չեն ստացել։

Դեռևս օգոստոսին քաղաքապետարանից պարզաբանել էին, որ վերելակը փոխել չեն կարող, քանի որ շահագործման համար նախատեսված 25 տարի ժամկետը չի լրացել։ Փոքր վերելակը նորոգելու համար գումարի մի մասը բնակիչներն են հավաքել, իսկ Factor TV-ի հրապարակումից ու Տիգրան Ավինյանին ուղղած հարցերից հետո շուրջ 4 միլիոն դրամ էլ քաղաքապետարանն է հատկացրել։

Բայց 14 հարկանի շենքի բնակիչների համար առաջնային խնդիր է, որ մեծ վերելակը վերանորոգվի։ Ասում են՝ մեկ վերելակը քիչ է ու անհարմար։

Հավելենք, որ այժմ չշահագործվող վերելակը շուրջ չորս տարի տեխնիկական անվտանգության փորձաքննություն չէր անցել և չուներ դրական եզրակացություն։ Այնինչ, յուրաքանչյուր վերելակ պետք է տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվի տարին մեկ անգամ և ստանա համապատախան եզրակացություն: Դրա համար համատիրությունը պետք է դիմեր ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիա, սակայն լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը հայտնել էր, որ համատիրությունն այդ հարցով չէր դիմել։

Արդյո՞ք ներկայում շահագործվող փոքր վերելակը ենթարկվել է տեխնիկական անվտանգության փորձաքննության, խոստացան հայտնել ավելի ուշ։

Մինչ փորձաքննությունների արդյունքները պարզ կլինեն, և վերելակը կվերանորոգվի, Արմեն Ալավերդյանը ստիպված է ապրել գրասենյակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան