23 Օգոստոս 2023 | 14:29
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի երկրների և գործընկերների Agile Spirit-2023 վարժանքները․ Ադրբեջանը ևս մասնակիցների ցանկում է
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի երկրների և գործընկերների Agile Spirit-2023 միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են մինչև 3,6 հազար զինվորականներ Դաշինքի 22 երկրներից և գործընկեր պետություններից, գրում է Գրուզիա օնլայնը։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) ուսումնական հրապարակում։ Նշվում է, որ Վրաստանն արդեն տասնմեկերորդ անգամ է ընդունում Agile Spirit վարժանքները: …