ԵՄ-ն կմեկնարկի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և մշտադիտարկման տեխնիկական աջակցության ծրագիր

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը և մոնիթորինգին» տեխնիկական աջակցության ծրագրի թիմի անդամներին։ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցի համար և ընդգծել արդարադատության ոլորտում ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերի ինստիտուցիոնալ և ռազմավարական նշանակությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման և շարունակականության ապահովման հարցում։

«Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով 2019-2023թթ. Արդադարադատության նախարարության կողմից իրականացման ենթակա գործողությունների առաջընթացը՝ ընդգծելով, որ նախատեսված 16 միջոցառումից 15-ը կատարված է, իսկ մեկ միջոցառում գտնվում է իրականացման փուլում։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն, դատաիրավական, թվայնացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում իրականացվող շարունակական բարեփոխումներին ու նախատեսվող միջոցառումներին, որոնք ԵՄ-ի համար կարող են հիմք հանդիսանալ ՀԸԳՀ շարունակական զարգացման համար։

Անդրադարձ է կատարվել նաև ՀԸԳՀ-ի արդյունավետ կիրառման ապահովման հարցում Արդարադատության նախարարության գործիքակազմին, ինչպես նաև 2023թ. սեպտեմբերին իրականացված օրենսդրական փոփոխություններին, որոնցով նախատեսված հատուկ ընթացակարգերի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա փորձաքննել ՀԸԳՀ-ով նախատեսված գործողությունների շրջանակներում մշակված իրավական ակտերի նախագծերի համապատասխանությունը ԵՄ դիրեկտիվներով նախատեսված չափանիշներին։ Այս համատեքստում Կարեն Կարապետյանը նախանշել է Ծրագրով Արդարադատության նախարարության ակնկալվող աջակցության շրջանակը և կարևորել ԵՄ օժանդակությունը նախարարության անձնակազմի կարողությունների զարգացման հարցում։

Քառամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ պետական մարմիններին 2019թ. հունիսի 1-ին հաստատված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրառման ճանապարհային քարտեզի իրականացման հարցում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու քննարկումները՝ ուղղված ՀԸԳՀ-ի արդյունավետ կիրառմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։