Աֆրիկայի ափերի մոտ գտնվող ֆրանսիական կղզում խմելու ջուրը սպառվում է

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Աֆրիկայի արևելյան ափերի մոտ 310 հազար բնակչություն ունեցող ֆրանսիական Մայոտ կղզում վերջին չորս ամիսների ընթացքում բնակիչները բախվել են խմելու ջրի սակավության հետ՝ 1997 թվականից ի վեր ամենաուժեղ երաշտի պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը։

Կղզու երկու ջրամբարներում ջրի ծավալը հասել է նվազման կրիտիկական մակարդակի՝ դրանցից մեկում մնացել է 7%, իսկ մյուսում՝ 6%, և դրանք չորանալու եզրին են։ Տեղի բնակիչները երկու օրը մեկ 18 ժամով ջուր են ստանում:

Նշվում է, որ ջուրը աղտոտված է և չի կարելի խմել, ինչը հանգեցնում է ամռանը գաստրոէնտերիտի բռնկման:

Վերջին 26 տարվա ընթացքում ամենասարսափելի երաշտը պայմանավորված է կլիմայական ճգնաժամով, որն առաջացրել է մարդկությունը և կղզու ջրամատակարարման համակարգում քրոնիկ անբավարար ներդրումները:

Մայոթը, որը գտնվում է մայրցամաքային Ֆրանսիայից 5000 մղոն հեռավորության վրա, 2011 թվականից ֆրանսիական դեպարտամենտ է և ունի նույն կարգավիճակը, ինչ մայրցամաքային ֆրանսիական այլ դեպարտամենտները:

Ֆրանսիայի կառավարությունն արձագանքել է ճգնաժամին՝ սեպտեմբերին կղզի ուղարկելով 600,000 լիտր շշալցված ջուր ամենախոցելիների համար, ինչպես նաև զինվորների և քաղաքացիական ծառայողների՝ օգնելու այն բաշխել: Բացի այդ, Ֆրանսիայի կառավարությունը կասեցրել է բոլոր բնակիչների համար ջրի վարձավճարների գանձումը:

Նախկինում հաղորդվում էր, որ երաշտը և ջրամատակարարման վատ քաղաքականությունը հանգեցնում են ջրի սուր պակասի Եվրոպայում, որը հետագայում միայն կվատթարանա: Իտալիայի ամենամեծ՝ Գարդա լիճը իջել է՝ հասնելով 1953 թվականից ի վեր ամենացածր մակարդակի: