Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև մի շարք ոլորտներում հետագա համագործակցության խթանման հեռանկարները

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է դեսպանին Ղազախստանի «Հանրապետության և ինքնիշխանության» օրվա կապակցությամբ: «Անկախությունն ու ինքնիշխանությունը բարձրագույն արժեքներ են և Ղազախստանի ժողովրդի համար խորհրդանշական տոնի կապակցությամբ իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեր երկրի բարձրագույն ղեկավարությանն ու բարեկամ ղազախ ժողովրդին»,- նշել է նախագահը:

Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար և շեշտել, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր բոլոր ջանքերն ուղղված են հայ-ղազախական հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում հետագա համագործակցության խթանման հեռանկարներն ու ուղղությունները: Երկուստեք կարևորվել է փոխգործակցությունը, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև խորհրդարանական դիվանագիտության դինամիկ զարգացմանը: Այս համատեքստում կարևորվել են երկու երկրների օրենսդիրների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ղազախստանի ակադեմիական շրջանակների միջև համագործակցության ակտիվացման, մասնավորապես ղազախ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար Մատենադարանի ռեսուրսների օգտագործմամբ՝ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: