ԵԱՀԿ պորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ այս պահին բանակցությունների ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման։ «Առաջին հերթին, ուզում եմ ասել, որ ԵԱՀԿ-ի անունից մենք շատ շնորհակալ ենք: Շնորհակալություն Հայաստանին այս նստաշրջանը կազմակերպելու համար …

