309 մլն դրամ` դաշնակցական նախկին պատգամավորի ընկերությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՆԳՆ-ն ջրային պարեկների համար 309 մլն դրամի «Միցուբիշի Լ200» մակնիշի ավտոմեքենա է գնել։ Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել 20 հատ պիկապ թափքով ավտոմեքենա՝ յուրաքանչյուրի համար վճարելով 15 միլիոն 450 հազար դրամ։ Այս տեղեկությունը Factor TV-ին հասանելի է դարձել գնումների պետական համակարգից։

Ոստիկանության պարեկային ծառայությունն ավտոմեքենաները ձեռք է բերել «Մուրան» ՍՊԸ-ից։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ այս ընկերությունը պատկանում է 2000-ականների սկզբից ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող Շախմուրադյանների ընտանիքին։ Ընկերության 83 տոկոսը պատկանում է Լուսյա Տեր-Սարգսյանին, 8-ական տոկոսներ ունեն Կարեն և Աշոտ Շախմուրադյանները։ Լուսյա Տեր-Սարգսյանն ու Կարեն Շախմուրադյանը, ըստ ընտրողների պետական ռեգիստրի, հաշվառված են Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի նույն բնակարանում։

Կարեն Շախմուրադյանը քաղաքական ճանապարհ է անցել Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ։ 2016 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովի պատգամավորի մանդատ է ստացել, քանի որ ընդգրկված է եղել Դաշնակցության համամասնական ցուցակում։

Շախմուրադյանների ընկերությունը պարեկային ծառայության մեքենաների մատակարար է ընտրվել էլեկտրոնային աճուրդով։ «Մուրան» ՍՊԸ-ն միակն է եղել, որը մասնակցել է էլեկտրոնային աճուրդին։ Շուրջ 10 օր առաջ այս ավտոմեքենաները Ոստիկանության բարեփոխումների շրջանակում Վահե Ղազարյանը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանին։

Պետական ֆինանսների կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ էլեկտրոնային աճուրդով գնումները համարվում են ոչ մրցութային։

Փորձագետի խոսքով՝ ՀՀ ՆԳՆ-ն պետք է հստակեցնի, թե ինչո՞ւ են փոխադրամիջոցները ձեռք բերել առանց մրցույթի։ Այս առնչությամբ Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ ՆԳՆ աշխատակազմի ղեկավար Արա Ֆիդանյանից, սակայն նա հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Պետական կառույցները «Մուրան» ՍՊԸ-ի հետ ընդհանուր 13 պայմանագիր են կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 580 մլն դրամ։

ՆԳՆ-ից զատ՝ այս ընկերությունից ավտոմեքենաներ գնել են ԱԱԾ-ն, ՊՊԾ-ն, ՊԵԿ-ը, Գլխավոր դատախազությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը։ 13 գնումներից կեսից ավելին՝ յոթը, իրականացվել է էլեկտրոնային աճուդի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան